ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Հայաստանում կարմրուկով վարակվածների թիվը 1 շաբաթում ավելացել է 20-ով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
«Հոսպիտալացված է 5 անձ»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ կենտրոնի տվյալների` 2024 թվականի հունվարի 1-ից ի վեր կարմրուկով վարակվելու 120 դեպք է արձանագրվել, դուրս է գրվել 96 անձ։ Վարակվածներից 87-ը երեխաներ են, 33-ը` մեծահասակ։