Երկրաշարժ Ղազախստանում. ուժեղ ցնցումներ են զգացվել Ալմաթիում

Երկրաշարժը զգացվել է երեք երկրում։
Sputnik
Ղազախստանի Ալմաթի քաղաքում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, ազդարարման համակարգերն անմիջապես աշխատել են։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղազախստանը։
Երկուշաբթի առավոտյան Ալմաթիի բնակիչները ուժեղ ցնցումներ են զգացել, մարդիկ փողոց են վազել։
Նշվում է, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.2 մագնիտուդ:
Երկրաշարժը զգացվել է երեք երկրում՝ Ղրղզստանում, Ղազախստանում և Չինաստանում։
Էպիկենտրոնը գտնվել է Ալմաթիից 37 կմ հեռավորության վրա, Ղրղզստանի Իսիկ Կուլի շրջանից 8 կմ հեռավորության վրա:
Երկրաշարժ Թուրքիայում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում