Գալապագոսյան կղզիներից մեկում հրաբուխ է ժայթքել

Տարածքը բնակեցված չէ, բայց գտնվում է ազգային պարկում, և զբոսաշրջիկներն այցելում են այդ կղզի։
Sputnik
Գալապագոսյան կղզեխմբի մաս կազմող Ֆերնանդինա կղզում ժայթքել է Լա Կումբրե հրաբուխը։ Տեղեկությունը հայտնում է Էկվադորի շրջակա միջավայրի, ջրային ռեսուրսների և էկոլոգիայի նախարարությունը՝ հղում անելով երկրաբանների տվյալներին։
Ֆերնանդինան բնակեցված չէ, բայց գտնվում է ազգային պարկում, և զբոսաշրջիկներն այցելում են այդ կղզի։
Երկրաշարժ Ղազախստանում. ուժեղ ցնցումներ են զգացվել Ալմաթիում
Էկվադորի նախարարությունը նշում է, որ հայտնի չէ, թե որքան կտևի ժայթքումը, արդյոք լավան կհասնի ծովի ափ, թե ոչ, սակայն, ըստ տվյալների, այդ ժայթքումն ավելի ուժեղ կլինի, քան 2017, 2018 և 2020 թվականներին գրանցված ժայթքումները:
Գալապագոսյան կղզիները գտնվում են Խաղաղ օվկիանոսում։
Բոցավառ կրակ և լավայի հոսքեր Իսլանդիայում. արթնացած հրաբխի տպավորիչ կադրերը