Ապաշրջափակումը կնպաստի առևտրատնտեսական կապերի զարգացմանը․ վարչապետը՝ ՀԲ պաշտոնյային

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Անտոնելլա Բասանիին
Բասանին նշել է, որ ավարտական փուլում են Հայաստանի հետ գործընկերության ռազմավարության մշակման աշխատանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Անտոնելլա Բասանիին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Փաշինյանն ընդգծել է ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, տրանսպորտի, կրթության ոլորտներում իրականացված համատեղ ծրագրերի, նաև դրանց շարունակականությունն ապահովելու կարևորությունը:
Անտոնելլա Բասանի
Անտոնելլա Բասանին նշել է, որ ավարտական փուլում են Հայաստանի հետ գործընկերության ռազմավարության մշակման աշխատանքները։ Դրանում հաշվի են առնվել մեր երկրի առաջնահերթությունները:
Քննարկվել են Տավուշի մարզում համատեղ իրականացված կրթական պիլոտային ծրագրի արդյունքները։ Զրուցակիցները հույս են հայտնել, որ ծրագիրը կիրականացվի նաև մյուս մարզերում:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Անտոնելլա Բասանիին
Հանդիպման ընթացքում խոսվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին։ Կարևորվել է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքներին համապատասխան։
Փաշինյանն ու Բասանին վստահություն են հայտնել, որ ապաշրջափակումը կնպաստի առևտրատնտեսական կապերի զարգացմանը: