Տեղումներ են սպասվում. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը մինչև մարտի 5-ն աստիճանաբար կբարձրանա 4-7 աստիճանով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր, առաջիկա գիշերը և մարտի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Մարտի 4-ի ցերեկը, 6-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 7-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ լեռնային շրջաններում՝ ձյուն»,–նշված է եղանակային կանխատեսման մեջ։
Քամին կլինի հարավարևելյան` 1-3 մ/վ արագությամբ, մարտի մարտի 6-7-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մինչև մարտի 5-ն աստիճանաբար կբարձրանա 4-7 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում մարտի 3-ից 5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 6-ի երեկոյան ժամերին, 7-ին սպասվում է անձրև։
Մարտին ինչպիսի՞ եղանակ կլինի Հայաստանում