Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված ֆուտբոլի համաբանակային մրցաշարի բացումը տեղի ունեցավ այսօր սպարապետի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Միջոցառման ընթացքում հնչեց ՀՀ օրհներգը, որը կատարեց ՀՀ ԶՈւ նվագախումբը։
Նշենք, որ այս րոպեներին ընթանում է Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Արարատ»-ԲԿՄԱ (Բանակի կենտրոնական մարզական ակումբ) ֆուտբոլային հանդիպումը։ Առաջին սիմվոլիկ փոխանցումը կատարեց երիտասարդ երկրապահ Կոմիտաս Միքայելյանը։
Հանդիսավոր բացմանն ու խաղին ներկա են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, նրա տեղակալ Արման Սարգսյանը, Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արամ Սարգսյանը, Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ինչպես նաև մի շարք զինվորականներ։
Հիշեցնենք, որ սպարապետ Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին, Արարատում։