ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-6-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 6-ի գիշերը լեռնային շրջաններում՝ ձյուն։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին հարավարևելյան է, 1-3 մ/վ արագությամբ, մարտի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 1-5-ին աստիճանաբար կբարձրանա ցերեկը՝ 4-6, գիշերը՝ 5-8 աստիճանով։
Երևան քաղաքում մարտի 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 5-ի երեկոյան ժամերին և մարտի 6-ին հնարավոր է կարճատև անձրև։
Մայրաքաղաքում մարտի 2–ի ցերեկը կլինի 12-14 աստիճանի տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +6...+8 աստիճան։