ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Խորհրդային նախկին գեղասահորդ Գուրգեն Վարդանյանը, ով 1989 թվականին տեղափոխվել է Հունգարիա ՝ այնտեղ մարզիչ աշխատելու համար, Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական հարթակում:
Վերջին տարիներին Վարդանյանը զբաղեցնում էր Հունգարիայի գեղասահքի ֆեդերացիայի մարզական տնօրենի պաշտոնը: Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, անցյալ տարվա գարնանը նա քննադատության էր ենթարկվել ՝ կապված հավաքականի կազմում մեծ թվով Ռուսաստանի մարզիկներ ընդգրկելու հետ։
2023 թվականի մայիսի 4-ին Վարդանյանը լքել է պաշտոնը։