Մարտին ինչպիսի՞ եղանակ կլինի Հայաստանում

Գարուն
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` սպասվում է տաք և բավարար տեղումներով ամիս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Մարտին օդի ամսական միջին ջերմաստիճանը Հայաստանի ամբողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 2–4 աստիճանով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Տեղումների քանակը կլինի նորմային մոտ»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ կենտրոնի տվյալների` մարտին ամենաբարձր ջերմաստիճանը կարձանագրվի Սյունիքում` առանձին օրերի հասնելով +28–ի, միջին ջերմաստիճանը կտատանվի +9–ից +13–ի սահմաններում։
Համեմատաբար ցածր ջերմաստիճան կլինի Արագածոտնի մարզում` առանձին օրերի հասնելով +12–ից +16–ի։ Այստեղ միջին ջերմաստիճանը կլինի 0–ից +7։
Ի դեպ, պատմանական նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է Շիրակի մարզի Աշոցքի շրջանում` -34։
Ոչ միայն դամբարան, այլև ծիսական տարածք․ իրականում ի՞նչ կառույց է հայտնաբերվել Օհանավանում