ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. 71 տարեկանում կյանքից հեռացել է սովետական դերասան Իգոր Կապատովը, որն ավելի քան 10 տարի վարում էր «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդաշարը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Այս գիշեր տխուր լուր ստացանք. կյանքից հեռացել է Բաշկորտոստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Իգոր Ալբերտովիչ Կապատովը (1953-2024 թթ.)։Նրա հիշատակը հավերժ վառ կմնա նրան ճանաչողների և սիրողների սրտերում։ Բաշկիրիայի պետական տիկնիկային թատրոնի թիմը խորին ցավակցություն է հայտնում հանգուցյալի ընտանիքին և ընկերներին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Իգոր Կապատով
© Photo
1977 թվականին Գորկու անվան գեղարվեստի թատրոնի դպրոցն ավարտելուց հետո Կապատովը սկսել է աշխատել Բաշկիրիայի պետական տիկնիկային թատրոնում, որտեղ մարմնավորել է բազմաթիվ վառ կերպարներ։ 2001 թվականին տեղափոխվել է Մոսկվա, նկարահանվել ֆիլմերում և սերիալներում, ինչպես նաև հնչյունավորել մուլտֆիլմեր։ Այնուամենայնիվ, դերասանը ամենամեծ ժողովրդականությունը ձեռք է բերել «Բարի գիշեր, երեխաներ» հեռուստաշոուում Միշուտկայի դերի շնորհիվ, որը նա հնչյունավորել է ավելի քան 10 տարի: