Գարունն առանց տեղումների է սկսվում. եղանակի տեսություն

Երևանում օդի ջերմաստիճանը կլինի ցերեկը 9-11, երեկոյան՝ 5-7 աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։
Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Եղանակիտ տեսություն
Քամին՝ հարավարևելյան 1-3 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի1-ից 4-ը աստիճանաբար կբարձրանա գիշերը՝ 6-9, ցերեկը՝ 5-7 աստիճանով։
Երևանում մարտի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 9-11, երեկոյան՝ 5-7 աստիճան։