Աֆղանստանում վատ եղանակի հետևանքով մահացածների թիվը հասել է 15-ի, շուրջ 30 տուժած կա

Ձնով պատված ծառեր
Հանձնաժողովներ են ստեղծվել վատ եղանակի հետևանքները վերացնելու համար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Աֆղանստանում ձյան առատ տեղումների և ցրտի հետևանքով մահացածների թիվը հասել է 15-ի, գրեթե 30 տուժած կա։ Տեղեկությունը հայտնում է «Tolo News»–ը։
Ըստ հեռուստաալիքի՝ եղանակային պայմանների պատճառով նաև տասը հազար գլուխ անասուն է սատկել:
Նշվում է, որ տուժած նահանգներում հանձնաժողովներ են ստեղծվել վատ եղանակի հետևանքները վերացնելու համար: