Ինչպիսի՞ եղանակ է սպասվում ձմռան վերջին օրը

Երեկոյան Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում ձմռան վերջին օրը` փետրվարի 29-ին, գարնան սկզբին` մարտի 1-3-ին, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին հարավարևելյան է, 2-5 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 29-ից մարտի 4-ին աստիճանաբար կբարձրանա գիշերը՝ 8-10, ցերեկը՝ 6-8 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում փետրվարի 29-ին, մարտի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում փետրվարի վերջին օրվա ցերեկվա ժամերին կգրանցվի +8...+10 աստիճան, իսկ երեկոյան ժամերին 4-6 աստիճան տաքություն։