Ազգային պատկերասրահում ցուցադրվել են Շառլ Ազնավուրի հուշարձանի նախագծերի մանրակերտերը

Շառլ Ազնավուրի հուշարձանի մանրակերտերից մեկը
Հուշարձանի նախագծի հայտերն ուսումնասիրվելու են մրցութային հանձնաժողովի նիստում, որի ժամանակ կամփոփվեն արդյունքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. Հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի 100–ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում տեղի է ունեցել նրա հուշարձանի նախագծի հայտերի ցուցադրությունը։
Ցուցանմուշները ցուցադրված են Հայաստանի ազգային պատկերասրահում։
Ընդհանուր առմամբ 60-ից ավելի հայտ է ներկայացվել, բայց մանրակերտների տարբերակները գերազանցում են 100-ը։
Շառլ Ազնավուրի հուշարձանի մանրակերտերից մեկը
Ազգային պատկերասրահում այսօր տեղի է ունենում մրցութային հանձնաժողովի նիստը։ Արդյունքում ամփոփվելու են մրցույթի արդյունքները:
Հանձնաժողովի կազմում ընդգրկված են Շառլ Ազնավուրի ընտանիքի անդամները, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, քանդակագործներ, նկարիչներ և ճարտարապետներ։
Տիգրան Ավինյանը
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը 2023 թվականի հունիսի 13-ին հայտարարել էր Շառլ Ազնավուրի հուշարձանի նախագծի ներկայացման բաց մրցույթ։ Յուրաքանչյուր հայտատու կարող էր ներկայացնել մինչև 3 մանրակերտի տարբերակ։
Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլյա Ազնավուրը
Սեպտեմբերին քաղաքապետարանից հայտարարեցին, որ նրա հուշարձանի համար հայտարարված բաց մրցույթում 37 հայտ–էսքիզ են ներկայացրել, սակայն որևէ մեկը չի ընտրվել։
2023 թվականի նոյեմբերի 3-ին նախագծի ներկայացման նոր մրցույթը հայտարարվեց, վերջնաժամկետը փետրվարի 25-ին էր։
Շառլ Ազնավուրի հուշարձանը տեղադրվելու է Ֆրանսիայի հրապարակում` Օգյուստ Ռոդենի Ժյուլ Բաստիեն Լըպաժի քանդակի փոխարեն։