«Այս ճանապարհի յուրաքանչյուր մետրը նշանակություն ունի». Գերմանիայի արտգործնախախար

Աննալենա Բերբոքը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները փետրվարի 28-29-ը Բեռլինում բանակցություններ են վարել հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի շուրջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի - Sputnik. Գերմանիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին, հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Աննալենա Բերբոքը:
«Հայաստանն ու Ադրբեջանը գնում են խաղաղ պայմանագրի խիզախ և միևնույն ժամանակ դժվարին ճանապարհով։ Մենք աջակցում ենք խաղաղ բանակցություններին ամենուր, որտեղ հնարավոր է։ Որպեսզի վերքերը բուժվեն, և խաղաղություն ձեռք բերվի: Այս ճանապարհին յուրաքանչյուր մետր նշանակություն ունի», - գրել է Բերբոքը X սոցիալական ցանցի իր էջում:
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը երկօրյա բանակցություններ են անցկացրել Բեռլինում ՝ Բորզիգ վիլլայում: Բացի այդ, նախարարները եռակողմ հանդիպում են ունեցել Բերբոքի հետ։