ՌԴ ռազմական գերատեսչությունը հայտնում է, որ Շոյգուն ստուգել է Տուլայի մարզում ռազմարդյունաբերական համալիրների ձեռնարկությունների կողմից պետական պատվերի կատարումը։
«ՌԴ պաշտպանության նախարարին ներկայացրել են խոցող տարրերով ռազմամթերքից ռադիոլոկացիոն համալիրների լրացուցիչ պաշտպանության համակարգը, որը մշակվել է ձեռնարկությունում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչության տվյալներով` «Ստրելա» ՀԿ–ի գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Չապկինը զեկուցել է, որ համակարգը թույլ է տալիս հատուկ գործողությունների պայմաններում էապես ավելացնել տեխնիկայի և անձնակազմի կենսունակությունը։
«Ընդհանրապես, սա ծայրահեղ անհրաժեշտ բան է։ Մեծ ծրագրեր կան ցանկացած տեխնիկայի վրա նման զրահապաշտպան հնարավորություն տեղադրելու», – ասել է Շոյգուն։
«Ստրելա» ՀԿ–ն ցամաքային, վերջրյա և այլ թիրախների հետախուզման և հսկողության համար նախատեսված ռադիոլոկացիոն տեխնիկա մշակող ու արտադրող մասնագիտացված ձեռնարկություն է։