Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 28-29-ին, մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին հարավարևելյան է, 2-5 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ից մարտի 3-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում փետրվարի 28-29-ին, մարտի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում փետրվարի 28–ի ցերեկը կլինի 6-8 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի ++2...+4 աստիճան։