ԱԺ–ում մեկ րոպե լռությամբ հարգեցին Նիկոլայ Ռիժկովի հիշատակը

Նիկոլայ Ռիժկովն անձամբ է ղեկավարել Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու, ավերված քաղաքների ու գյուղերի վերականգնման աշխատանքները։
Sputnik
ՀՀ խորհրդարանի պատգամավորներն ու կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախկին նախագահ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի հիշատակը:
Նրա հիշատակը հարգելու առաջարկն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։
«Այսօր մենք տխուր լուր ստացանք։ Մահացել է Հայաստանի ազգային հերոս, հայ ժողովրդի մեծ բարեկամ Նիկոլայ Ռիժկովը: Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել նրա հիշատակը»,– ասաց նա։
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ
Հիշեցնենք` ռուս պետական գործիչ Նիկոլայ Ռիժկովը մահացել է այսօր` փետրվարի 28-ին, 94 տարեկանում։ Նա ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի վերջին նախագահն էր (1985-1991)։
Փաշինյանը Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Պուտինին