Լոռիում և Տավուշում հնարավոր է թույլ ձյուն. եղանակի տեսություն

Տավուշ. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 27-ի գիշերը Լոռիի և Տավուշի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն և մառախուղ: Փետրվարի 27-ի ցերեկը, 28-29-ին, մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին հյուսիսարևմտյան է, 2-5 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ից մարտի 2-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում փետրվարի 27-29-ին, մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում փետրվարի 27–ի ցերեկը կլինի +5...+7 աստիճան, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 1-3 աստիճան տաքություն։