Ի՞նչ է նշանակում Զելենսկու այցը ՀՀ. Մամիջանյանը հորդորեց հաստատել կամ հերքել իր կասկածները

Айк Мамиджанян на заседании НС (23 мая 2023). Еревaн
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաև այն լուրերին, որ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների հիմքում ուզում է դնել արտադաշինքային տրամաբանությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև վերջ չի հասցնի սահմանադրական փոփոխությունների գործընթացը։ ՀՀ Ազգային ժողովում կարծիք հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Զելենսկու այցը Հայաստանի` դեպի Արևմուտք վերակողմնորոշվելու գագաթնակետը կլիներ. քաղաքագետ
Ըստ նրա` ՀՀ–ում օդում կախված մի տագնապ կա ու մի հարց` այս ամենի վերջն ի՞նչ է լինելու։
«Իրականում վերջը մոտ է, պարզապես կա՛մ Փաշինյանի վերջն է մոտ, կա՛մ ՀՀ–ի։ Շատ է քննարկվում սահմանադրական փոփոխությունների օրակարգը, որը, իմ համեստ կարծիքով, Փաշինյանը մինչև ավարտ չի հասցնի։ Ըստ օդում կախված լուրերի` այդ գործընթացին շարունակություն տալու դեպքում Փաշինյանը նախատեսում է Սահմանադրության մեջ ամրագրել արտադաշինքային տրամաբանություն, այսինքն` սահմանադրորեն արգելել ՀՀ–ին մաս կազմել որևէ ռազմաքաղաքական կառույցի»,– հայտարարեց նա։
Անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու` ՀՀ այցի մասին լուրերին` Մամիջանյանն ասաց, որ իրեն ավելի շատ հետաքրքրել է ՀՀ–ում Ուրկրաինայի գործերի ժամանակավոր հավարտարմատարի` այս օրերին արած հայտարարությունը։
«Նա ասել էր, որ մոտ ժամանակներս ՀՀ–ին մեծ ու կարևոր իրադարձություններ են սպասվում։ Այստեղից կարո՞ղ ենք հետևություն անել, որ դուք նախաձեռնում եք Ուկրաինային տալ ՀՀ–ի և Ադրբեջանի միջև միջնորդական իրավունք կամ պարտականություն։ ՀՀ–ում շատ վաղուց է ամեն ինչ կառավարվում sms–ների միջոցով, այդ պատճառով մեկին ասեք` թող գա իմ ասածները կա՛մ հերքի, կա՛մ հաստատի»,– նշեց Մամիջանյանը։
Նա հավելեց` այսօր դժվար թե գտնվի մեկը, որը կհավատա այսօրվա իշխանության խոսքերին։
Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտարարել է, որ Զելենսկին վճարում է իր սխալների համար
Նշենք, որ Ուկրաինայի նախագահի հնարավոր այցի մասին տեղեկությունը հայտնվել է Երևանի և Մոսկվայի հարաբերություններում լարվածության նկատելի աճի ֆոնին։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France24-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին, քանի որ կազմակերպությունը չի կատարել իր պարտավորությունները երկրի հանդեպ: Բացի այդ, նա ռուս բարձրաստիճան անձանց մեղադրել է այն բանում, որ 2023 թվականի աշնանը նրանք հայ ժողովրդին իբր բացահայտ կոչ էին անում տապալել սեփական իշխանությունը։