Փորձել են ՀՀ–ից շուրջ 30 մլն ռուբլի արտահանել. Բագրատաշենի անցակետում կանխել են

Незаконный вывоз 29 миллионов 510 тысяч российских рублей
Գումարի մի մասը եղել է մարդատար մեքենայի մեջ, մյուսը մասը` ուղևորների մոտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Բագրատաշեն պետական սահմանի անցման կետում կանխվել է 29 միլիոն 510 հազար ՌԴ ռուբլու (շուրջ 130 միլիոն դրամ) ապօրինի արտահանման փորձը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն։

«Գումարի մի մասը՝ 15 միլիոն ռուբլին, հայտնաբերվել է Բագրատաշենի մաքսային-կետ բաժին ժամանած մարդատար տրանսպորտային միջոցից, իսկ մյուս մասը՝ 14 միլիոն 510 հազարը, մեքենայի 4 ուղևորների մոտից, որոնք եղել են ՀՀ և ՌԴ քաղաքացիներ»,– ասված է հաղորդագրությունում։

Դեպքի առնչությամբ կազմված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե:
Էրեբունիում ապօրինի բազալտի հանածո է արդյունահանվել. 76 մլն դրամի վնաս է պատճառվել