Փաշինյանը կարևորել է Օլաֆ Շոլցի ներդրումը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Գերմանիա, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացման, Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության և այլ հարցերի շուրջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջմղման, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության ապահովման գործում նկատելի է Գերմանիայի դերը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է Գերմանիայի Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերն ու Նիկոլ Փաշինյանը
«Նիկոլ Փաշինյանը կարևորել է կանցլեր Օլաֆ Շոլցի ներդրումը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում, ինչպես նաև ընդգծել նախորդ տարվա աշնանը Գրանադայում Գերմանիայի կանցլերի, Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի և իր քառակողմ հայտարարությամբ ամրագրված սկզբունքների կարևորությունը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Փաշինյանն ընդգծել է` վերջին տարիներին քաղաքական, տնտեսական փոխգործակցությունը կրում է դինամիկ բնույթ, նա ընդգծել է երկկողմ բարձր մակարդակի, ինչպես նաև միջխորհրդարանական երկխոսության փաստը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Գերմանիա, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացման, Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության և այլ հարցերի շուրջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 17–ին Մյունխենում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Գերմանական կողմն է հանդիպումը կազմակերպել, բայց այդ երկիրը միջնորդի դերում չէ, այլ Մյունխենի համաժողովի շրջանակում ուղղակի կազմակերպչի։
Փաշինյանը հանդիպել է Լուազոյի հետ, խոսել առկա մարտահրավերների հաղթահարման մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիարկությունը Գերմանիա է մեկնել փետրվարի 16–ին` Մյունխենի անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու համար։ Պատվիրակության կազմում են նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ՀՀ արտործնախարար Արարատ Միրզոյանը։