Օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը Երևանում կլինի 6-8, երեկոյան՝ 0-2 աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Լոռիի և Տավուշի առանձին հատվածներում փետրվարի 26-ին սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ։
Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Եղանակի տեսություն
Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով։
Երևանում փետրվարի 26-29-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի 6-8, երեկոյան՝ 0-2 աստիճան։