Մահացել է հայտնի բանկիր և ֆինանսիստ Ջեյքոբ Ռոտշիլդը

Ջեյքոբ Ռոտշիլդ
Ջեյքոբ Ռոտշիլդի հուղարկավորությունը կանցկացվի հրեական ավանդույթների համաձայն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. 87 տարեկանում մահացել է ֆինանսիստ լորդ Ջեյքոբ Ռոտշիլդը։ Ըստ «Bloomberg»–ի` նրա մահվան մասին հայտնել է Ռոտշիլդների ընտանիքը։
«Գերազանց ֆինանսիստ, արվեստի և մշակույթի սիրահար, նվիրված պետական ծառայող, Իսրայելում բարեգործական գործունեության կրքոտ ջատագով, որը ներդրումներ է կատարել հրեական մշակույթի զարգացման մեջ, շրջակա միջավայրի ջերմ պաշտպան և սիրելի ընկեր, հայր և պապ», - ասվում է ընտանիքի հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ Ջեյքոբ Ռոտշիլդի հուղարկավորությունը կանցկացվի հրեական ավանդույթների համաձայն: Արարողությունը տեղի կունենա ընտանեկան նեղ շրջանակում։ Ավելի ուշ հուշահամալիր կկառուցվի։
Մահացել է ՌԴ գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևը