19 պատահար` 7 օրում․ «Երևան ավտոբուսն» ամփոփել է շաբաթը

Անցած շաբաթվա ընթացքում շահագործման են հանձնվել երկու նոր երթուղիներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Մարտի 1-ից 67 համարի ավտոբուսայի երթուղին կսպասարկի «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն։ Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին տեղեկացրեց ՓԲԸ-ի տնօրեն Հովհաննես Մանուկյանը։ Մինչ այդ երթուղին սպասարկում էր մասնավոր ընկերություն։
Ե՞րբ գիծ դուրս կգան 30 նոր ավտոբուսները. Ավինյանը հարկերը վճարելու հանձնարարական տվեց
Այս շաբաթ նաև երթուղի են դուրս եկել 64 համարը սպասարկող նոր «Ժոնգ տոնգ» ավտոբուսները։ Երթուղին Նոր Նորք վարչական շրջանը կապում է Էրեբունի վարչական շրջանի հետ, ինչպես նաև համար 13 երթուղին, որը Սարի թաղը կապում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հետ:
«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող 66 երթուղիներում փաստացի աշխատել է ընդհանուր 3679 տրանսպորտային միջոց՝ նախատեսված 3850-ի փոխարեն։
Մանուկյանի խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում «Հագեր» մակնիշի ավտոբուսներից երթուղի են դուրս եկել 682-ը՝ նախատեսված 832-ի փոխարեն, «Ժոնգ տոնգ»-ներից 2086-ը՝ նախատեսված 1997-ի փոխարեն, «ՄԱՆ»-երից 512-ը՝ 490-ի փոխարեն, փոքր դասի միկրոավտոբուսներից՝ 528-ը՝ 399-ի փոխարեն։
Նախատեսվում է Երևանի համար ձեռք բերել 250 հատ 18–մետրանոց էլեկտրական ավտոբուս. Ավինյան
«Տոկոսային հարաբերակցությամբ ընդամենը 4,4 տոկոսով պակաս։ Տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 19 պատահար՝ առանց լուրջ հետևանքների»,- հայտնեց ՓԲԸ տնօրենը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային բարեփոխումների համալիր ծրագրի շրջանակում 2024 թվականին նախատեսում է ներմուծել ևս 200 ավտոբուս։ Զուգահեռ կներդրվեն հավելյալ ավտոբուսային գծեր, ամբողջապես կներդրվի միասնական տոմսային համակարգը։