Հայաստանում օդի ջերմաստիճանը զգալի կնվազի. եղանակի տեսություն

Երևան. արխիվային լուսանկար
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` Հայաստանի լեռնային շրջաններում ձյուն կգա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանն այսօրվանից կսկսի նվազել։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-26-ին աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Փետրվարի 25-26-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն:
Եղանակը Հայաստանում
Այսօր Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 9-11 աստիճան տաքություն, գիշերը` 1-3 աստիճան ցուրտ։ Կեսօրից հետո հնարավոր է թույլ անձրև։