Հայաստանի բասկետբոլի հավաքականը Երևանում հաղթեց Ալբանիայի ընտրանուն

Սա աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական փուլում մեր առաջին հաղթանակն է։
Sputnik
Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը հաղթեց Ալբանիային աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական փուլում։ Խաղն ավարտվեց 84։79 հաշվով։
Նշենք, որ սա ընտրական փուլում մեր հավաքականի առաջին հաղթանակն է։
2027 թվականի աշխարհի առաջնության ընտրական նախնական փուլի առաջին խաղում ազգային թիմը փետրվարի 22-ին արտագնա խաղում 91:106 հաշվով պարտվել էր ավստրիացիներին: