Պետք է ասիմետրիկ մտածել․ Ռուսլան Պուխովի խորհուրդը Հայաստանին

Փորձագետը Հայաստանին կոչ է անում տոտալ պաշտպանություն կառուցել Իսրայելի ոճով։
Sputnik
Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովը Հայաստանին կոչ է անում սթափ գնահատել իրականությունը և ասիմետրիկ մտածել:
«Անհրաժեշտության դեպքում Ադրբեջանն ու Թուրքիան կանխարգելիչ հարված կհասցնեն, և այդ դժբախտ «Կեսարներին» (САУ CAESAR՝ ֆրանսիական արտադրության ինքնագնաց հրետանային կայանքներ) սպասարկող անձնակազմերը չեն հասցնի անկողնուց վեր կենալ։ Պետք է ասիմետրիկ մտածել և նայել»,- խորհուրդ տվեց փորձագետը Երևանում անցկացվող «Հայաստանը խաչմերուկում. ՀԱՊԿ, ՆԱՏՕ, թե արտադաշինքային կարգավիճակ» թեմայով միջազգային կլոր սեղանի ժամանակ։
Հայաստանի՝ դեպի Արևմուտք վերակողմնորոշելու գինը բարձր է լինելու. Դմիտրի Սուսլով
Նա հայկական կողմին կոչ արեց համընդգրկուն պաշտպանություն կառուցել Իսրայելի ոճով և յուրաքանչյուր երրորդ քաղաքացու սովորեցնել անօդաչու սարքեր կառավարել: Փորձագետը կարծում է, որ պետք չէ կոտրվել, այլ պետք է ուժեր հավաքել և ամուր պաշտպանություն կառուցել։
Հնդկական սպառազինությունը սարսափելի դժոխք է․ փորձագետ