Մահացել է ՌԴ գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևը

Վյաչեսլավ Լեբեդև
Ռուսաստանի գերագույն դատարանի երկարամյա նախագահն 80 տարեկան էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Մահացել է Ռուսաստանի գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևը: Տեղեկությունը հայտնում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:
Լեբեդևը կյանքից հեռացել է 80 տարեկանում։
«Կոմերսանտի» աղբյուրը հայտնել է, որ Լեբեդևը մահացել է երկարատև հիվանդությունից հետո: Թերթի տվյալներով՝ խոսքը քաղցկեղի մասին է։ Նա մահկանացուն կնքել է հիվանդանոցում։
Լեբեդևը 1989 թվականից ՌԽՖՍՀ գերագույն դատարանի նախագահն էր, 1991 թվականից՝ Ռուսաստանի գերագույն դատարանի նախագահը։