ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. ՀՀ զորամասերից մեկում հրազենային վիրավորման հետևանքով զինվոր է մահացել, հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Փետրվարի 24-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հետևանքով) մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Նշենք, որ այսօր ՊՆ հաղորդագրություն էր տարածել, որով հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ժամը12:30-ի սահմաններում կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հիշեցնենք` 2023 թվականին ՀՀ զինված ուժերում մարտական պայմաններում զոհվել է 19, իսկ ոչ մարտական պայմաններում 64 զինծառայող: