Փաշինյանը պաշտոնից ազատել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալին

Արտյոմ Սմբատյան
Արտյոմ Սմբատյանն այս պաշտոնում նշանակվել էր 2021 թվականի օգոստոսին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտյոմ Սմբատյանին ազատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։ Փաստաթուղթը հրապարակվել է կառավարության e-gov.am հարթակում։
Որոշումն ուժի մեջ կմտնի փետրվարի 27-ին։
Սմբատյանն այս պաշտոնում նշանակվել էր 2021 թվականի օգոստոսին, մինչ այդ առողջապահության նախարարի տեղակալն էր։
Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանն աշխատանքից ազատել է նաև ՀՀ առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանին:
Արտակ Քամալյանը մեկնաբանել է էկոնոմիկայի նախարար դառնալու մասին լուրը