Լայնածավալ հատուկ գործողություն Վրաստանում. թմրավաճառներ են ձերբակալվել

Ոստիկանական ավտոմեքենա
Հատուկ գործողության ընթացքում բերման ենթարկվածների թվում կան օտարերկրացիներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Վրաստանի ոստիկանությունը լայնածավալ հատուկ գործողություն է իրականացրել երկրի տարբեր շրջաններում և ձերբակալել թմրավաճառների։ Տեղեկությունը հայտնել է քրեական ոստիկանության կենտրոնական վարչության տնօրեն Թեյմուրազ Կուպատաձեն։
Թմրավաճառներին ձերբակալելու հատուկ գործողություն է անցկացվել Թբիլիսիում, Աջարիայում, Շիդա Քարթլիում, ինչպես նաև Սամեգրելո-Զեմո Սվանեթիում։
Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են մի քանի անձանց, այդ թվում՝ օտարերկրացիների։
Կուպատաձեն նաև հայտնել է, որ տարեսկզբից Վրաստանում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների կասկածանքով 270 մարդ է ձերբակալվել։ Նրանցից 27-ը թմրավաճառներ են։ Ձերբակալվածների թվում եղել են Վրաստանի, Իրանի, Հայաստանի, Թուրքիայի, Հորդանանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Իրաքի և Նիդեռլանդների քաղաքացիներ։ Առգրավվել է մեծ քանակությամբ կոկաին, հերոին, սուբուտեքս, մեթադոն, ամֆետամին, LSD, կանեփ և այլ թմրամիջոցներ։
ԱԱԾ–ն կանխել է Իրանից ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու փորձը