ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարին

Արարողության ժամանակ հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik․ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուին։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Սեբաստիեն Լըկորնյուի դիմավորման հանդիսավոր արարողություն
«ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Սեբաստիեն Լըկորնյուի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը։
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարին
Հիշեցնենք` Սեբաստիեն Լըկորնյուի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել փետրվարի 22–ին։
Լըկորնյուին օդանավակայանում դիմավորել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։
Ավելի վաղ «Le Figaro»-ն էլ գրել էր, որ Ֆրանսիան Հայաստան կառաքի պաշտպանական սպառազինության խմբաքանակ, որում կլինեն գիշերային տեսանելիության սարքեր, GM200 ռադիոլոկացիոն կայաններ։