Հայաստանի շրջանների մեծ մասում այսօր սպասվում են տեղումներ և մառախուղ. եղանակի տեսություն

Տեղումները հանրապետության առանձին շրջաններում կպահպանվեն մի քանի օր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության շրջանների մեծ մասում այսօր սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Տեղեկությունը հայտ նում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի ազգային կենտրոնը։
Առանձին շրջաններում տեղումներ են սպասվում նաև փետրվարի 24-26-ին։ Փետրվարի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի 23-ին և 25-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-27-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում նույնպես այսօր սպասվում է անձրև, փետրվարի 25-ին, 26-ի գիշերը հնարավոր է թաց ձյուն և ձնախառն անձրև։