Նախատեսվում է Բելառուսի վարչապետի և ԱԳ նախարարի այցը Հայաստան. դեսպան

Ալեքսանդր Գոլովչենկոն նախորդ անգամ Հայաստան է ժամանել 2023 թվականի օգոստոսին` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Ընթացիկ տարում նախատեսվում է Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Գոլովչենկոյի ու ԱԳ նախարար Սերգեյ Ալեյնիկի այցը Հայաստան։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ–ում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը։
«Այս տարի նախատեսվում է մեր երկրի կառավարության ղեկավարի այցը Հայաստան։ Հնարավոր է նաև, որ ԱԳ նախարարը կարող է ժամանել»,– նշեց Ալեքսանդր Կոնյուկը։
Խոսելով ժամկետների մասին` նա ընդգծեց` դժվար է այդ մասին խոսել, քանի որ կոնկրետ որոշում դեռ չկա։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Գոլովչենկոն նախորդ անգամ Հայաստան է ժամանել 2023 թվականի օգոստոսին։ Նա Ծաղկաձորում մասնակցում էր Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստին։