Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՏՈւ-160Մ–ով թռիչք կատարելուց հետո հայտարարել է, որ այն կարելի է ընդգրկել ՌԴ զինված ուժերի կազմում:
«Սա իսկապես նոր մեքենա է, շատ առումներով նոր։ Ավելի լավ է կառավարվում, դա տեսանելի է նույնիսկ անզեն աչքով։ Հուսալիությունը շատ բարձր է: Սպառազինությունը։ Սա նոր ինքնաթիռ է»,-ասել է Պուտինը թռիչքից հետո՝ խոսելով իր տպավորությունների մասին։
Նշենք, որ Պուտինն այսօր անձնակազմի կազմում թռիչք է կատարել արդիականացված գերձայնային ռազմավարական ՏՈւ-160Մ հրթիռակրով։ ՌԴ ղեկավարը օդում մնացել է 30 րոպե։ Եվս մոտ 45 րոպե տևել է նախաթռիչքային պատրաստությունը։