ՀՀ-ում ՌԴ դեսպանը Հայրենիքի պաշտպանի օրվան ընդառաջ ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ

Ծաղիկներ խոնարհելու էին եկել նաև ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Sputnik
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայրենիքի պաշտպանի օրվա նախօրեին ծաղիկներ է խոնարհել «Մայր Հայաստան» հուշարձանի անմար կրակի մոտ:

Դեսպանին ուղեկցում էին պաշտպանության հարցերով կցորդ Իգոր Շչերբակովը, «Էրեբունի» օդանավակայանում ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմաբազայի հրամանատար Ալեքսանդր Պետրովը, Բելառուսի դեսպանատան խորհրդական Գրիգորի Ստանիսլավովիչ Աքսյոնովը, ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության, Հայաստանի վետերանների միության և ռուսական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառմանը ներկա էին ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները։

Հայրենիքի պաշտպանի օրն ամեն տարի նշվում է փետրվարի 23-ին: Ռուսաստանի քաղաքացիներն այն առաջին անգամ նշել են 1919 թվականին, այն ժամանակ Համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտեն առաջարկել է Կարմիր բանակի ստեղծման տարեդարձը նշել փետրվարի 23-ին։
Տոնի անունը բազմիցս փոխվել է։ 1922 թվականից եղել է Կարմիր բանակի օր, 1946 թվականից՝ Խորհրդային բանակի օր, 1949 թվականից՝ Խորհրդային բանակի և ռազմածովային նավատորմի օր։ Արդեն երկուհազարականներին այն վերանվանվեց Հայրենիքի պաշտպանի օր։