Հայաստանի լեռնային շրջաններում ձյուն կգա. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-26-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 22-25-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան` 2-4 մ/վ արագությամբ, փետրվարի 23-ին և 25-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-26-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում այսօր օրվա առաջին կեսին, ինչպես նաև առաջիկա մի քանի օրերին սպասվում է անձրև։
«Ավրորայի» հիմնական միջոցառումներն այս տարի տեղի կունենան Լոս Անջելեսում