Հայաստանում քանի՞ մարդ է պատրաստ «գոլդ» համարանիշի համար նվազագույնը 50 հազար դոլար վճարել

Աճուրդին մասնակցելու են այն քաղաքացիները, որոնք վճարել են կանխավճար` 1 մլն դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի - Sputnik. Փետրվարի 23-ին կկայանա զրոներով պետհամարանիշների աճուրդը, որի նախնական գինը 20 մլն դրամ է։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

«Այս պահին գնման հայտ է ներկայացրել 138 մարդ, այսինքն՝ 138 հոգի պատրաստ է մեքենայի գոլդ համարի համար նվազագույնը 50 հազար դոլար վճարել»,–գրում է «Հրապարակը»:

Հիշեցնենք, որ հատուկ բացված կայքում քվեարկություն են անում, և ամենաշատ հավանություն ունեցող համարանիշները դրվում են աճուրդի։ ՆԳՆ-ից «Հրապարակին» փոխանցել են, որ աճուրդին մասնակցելու են այն քաղաքացիները, որոնք վճարել են կանխավճար` 1 մլն դրամ։ Աճուրդը տևելու է 3 օր։
Որքա՞ն են վաճառվելու «գոլդ» համարանիշները. քվեարկությունն ու աճուրդը բաց են
Ավելի վաղ ՆԳՆ-ն հայտարարել էր, որ աճուրդում հաղթած և համարանիշները ձեռք բերած անձի տվյալները գաղտնի են պահվելու, այսինքն՝ չի հայտարարվելու, թե ով է հաղթել աճուրդում։