ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատողները ավելի քան 500 նոր ռուսալեզու գիրք են նվիրել Հայաստանում Ռուսական տանը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսական տունը։
«Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցները Հայաստանում Ռուսական տանը
© Photo : Русский дом в Ереване
Նշվում է, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատողների նախաձեռնությունը նվիրված է եղել փետրվարի 19-ին` հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան, որը Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր:
«Գրքերը նախատեսված են դպրոցական տարիքի երեխաների համար և բազմաժանր են՝ գեղարվեստական, արկածային, ուսուցողական գրականություն, հեքիաթներ և մանկական հանրագիտարաններ»,–նշված է հաղորդագրության մեջ։
«Գազպրոմ Արմենիան» ավելի քան 500 գիրք է նվիրել Հայաստանում Ռուսական տանը
© Photo : Русский дом в Ереване
Հայաստանում Ռուսական տան ռուսաց լեզվի գծով նախագծերի և կրթական ծրագրերի համակարգող Այգուլ Շամսուտդինովան՝աշխատակիցների նախաձեռնությունը շատ կարևոր է համարել։
«Մենք ստացել ենք մեծ քանակով գրքեր, և այս նախաձեռնությունը շատ կարևոր է, քանի որ մենք աշխատում ենք կրթական կենտրոնների հետ և գիտենք, թե որքան օրակարգային է գրականության խնդիրը։Գրքերի կարիք իսկապես կա», - ասել է Շամսուտդինովան։
«Գազպրոմ Արմենիան» ավելի քան 500 գիրք է նվիրել Հայաստանում Ռուսական տանը
© Photo : Русский дом в Ереване
Գրքերը փոխանցվելու են Ռուսական տան Գյումրու մասնաճյուղին, Վանաձորի, Կապանի և Իջևանի կոնտակտային կենտրոններին, իսկ իջևանյան կենտրոնը գրքերը կտրամադրի Տավուշի մարզի համայնքային գրադարաններին։
Հայաստանում Ռուսական տան նախաձեռնությամբ գրքերի մի մասը փոխանցվել է Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանին։