Մեկնարկել է ՀՀ պետական սահմանի Մարգարա–Վանաձոր–Տաշիր ճանապարհահատվածի հիմնանորոգումը

Ճանապարհն անցնում է Աշտարակ քաղաքով և տանում է դեպի Էջմիածին։
Sputnik
Մեկնարկել են Մ–3, ՀՀ պետական սահմանի` Մարգարա–Վանաձոր–Տաշիր միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ճանապարհային դեպարտամենտը։
Նշվում է, որ ճանապարհն անցնում է Աշտարակ քաղաքով և տանում դեպի Էջմիածին։
«Այս պահին շինարարական կազմակերպությունը քանդում է ճանապարհի վրա գոյություն ունեցող ծածկը‚ տեղադրում ջրահեռացման վաքերը և մայթերի եզրաքարերը։ Ճանապարհը հիմնանորոգումից հետո կկահավորվի անվտանգության տարրերով։ Կնորոգվեն նաև ճանապարհին առկա կամուրջն ու ստորգետնյա անցումը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Մոտ 4 կմ երկարությամբ ճանապարհի շինաշխատանքների ավարտը նախատեսված է մինչև 2024 թ.տարեվերջ։
Դեպարտամենտից տեղեկացնում են նաև, որ հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։