Կարմիրգյուղում բացվել է ՀՀ–ում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» լրացուցիչ կրթության կենտրոնը

Եւս երկու նման կենտրոնների բացում նախատեսվում է մինչև այս ամառվա սկիզբը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղում բացվել է ՀՀ–ում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» լրացուցիչ կրթության կենտրոնը։
Նշվում է, որ կենտրոնը տեղակայված է համայնքի վարչակազմի շենքում և գործելու է «Ռոսիա» հայրենակիցների հասարակական կազմակերպության ակտիվիստների աջակցությամբ:
Կարմիրգյուղում բացվել է ՀՀ–ում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» լրացուցիչ կրթության կենտրոնը
Հանդիսավոր բացմանը ներկա էին և ժապավենը կտրեցին ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ–ում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, քաղաքապետի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը:
Վադիմ Ֆեֆիլովը նշել է, որ ևս երկու նման կենտրոնների բացում նախատեսվում է մինչև այս ամառվա սկիզբը:
Բացի երեխաների և մեծահասակների համար ռուսաց լեզվի անվճար դասերից, կենտրոնում կգործեն մի շարք խմբակներ, կանցկացվեն միջոցառումներ և մրցույթներ:
Ի դեպ, կենտրոնի գրադարանն արդեն սկսել է իր աշխատանքը:
Կարմիրգյուղում բացվել է ՀՀ–ում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» լրացուցիչ կրթության կենտրոնը