Հնարավոր է` Իսրայելը Ռաֆահում գործողություններ սկսի ապրիլի կեսերին․ ԶԼՄ

Իսրայելցի զինվորականներ
Վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակն ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելը պատրաստվում է լայնածավալ գործողություն իրականացնել Ռաֆահում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Հնարավոր է` Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում գործողություններ սկսի ապրիլի կեսերին։ Տեղեկությունը հայտնում է «Axios» հարթակը՝ հղում անելով իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաներին:
«Շատ շաբաթներ կպահանջվեն, մինչև Ռաֆահում գործողություն սկսվի։ Հնարավոր է՝ սկսվի միայն ապրիլի կեսերին, երբ ավարտվի մահմեդականների սուրբ ամիսը` Ռամադանը», – նշված է հրապարակման մեջ։
Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել Ռաֆահի թաղամասին. 100 մարդ է զոհվել
Հիշեցնենք` վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել էր, որ Իսրայելը պատրաստվում է լայնածավալ գործողություն իրականացնել Ռաֆահում, որտեղ, ըստ իսրայելցի զինվորականների, ՀԱՄԱՍ-ի չորս գումարտակ է մնացել: Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց, որ հարվածներ է հասցրել Ռաֆահի Աշ Շաբուրա թաղամասի օբյեկտներին։ Այդ հարվածների հետևանքով մահացածների թիվը հասել է 100-ի, տուժել է ավելի քան 230 մարդ:
Պաղեստինցի փախստականները իսրայելական բանակի ճնշման ներքո լքում են «Նասեր» հիվանդանոցը