Ռուսական զորքերն ազատագրել են Ավդեևկայի կոքսաքիմիական գործարանը. ՌԴ ՊՆ

ՌԴ ԶՈւ–ն մաքրում է հակառակորդի ամրացված տարածքները հրետանային և ավիացիոն հարվածներ հասցնելով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Ռուսական զորքերն ամբողջությամբ ազատագրել են Ավդեևկայի կոքսաքիմիական գործարանը ուկրաինացի զինյալներից։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական զորքերը վերջնական մաքրում են Ավդեևկան ուկրաինական զորքերից, մասնավորապես, տեղի կոքսաքիմիական գործարանում ամրացած ստորաբաժանումներից։
«Ցենտր» ուժերի խմբավորումը, զարգացնելով գրոհը, Ավդեևկայի ուղղությամբ վերահսկողության տակ է առել կոքսաքիմիական գործարանը։ Գործարանի վարչական շենքերի վրա ռուսական դրոշներ են տեղադրվել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումները շարունակել են անկանոն նահանջել։