Լեհաստանի ֆերմերներն արգելափակել են ուկրաինական հացահատիկով երկաթուղային շարժակազմերը

Լեհաստանի ֆերմերները նախազգուշացրել էին, որ արգելափակելու են Ուկրաինայի և Լեհաստանի սահմանին գտնվող «Յագոդին–Դորոխուսկ» անցակետի երթևեկությունը։
Sputnik
Լեհաստանում շարունակում են բողոքի ակցիաներ իրականացնել ԵՄ անդամ երկրներ ուկրաինական արտադրանքի ներկրման դեմ։
Հայտնում են, որ Լեհաստանի գյուղացիները որոշել են այսուհետ ընդլայնել իրենց ազդեցության շրջանակը։
Սլովակիա ուկրաինական հացահատիկի ներմուծման արգելքը կգործի մինչև տարեվերջ
Այսպես, օրինակ, կիրակի օրվանից ֆերմերները սկսել են բողոքի ակցիաներ իրականացնել երկաթուղիներում ուկրաինացի փոխադրողների դեմ։ Համացանցում լուսանկարներ և տեսանյութեր են տարածվում ակցիայի վայրից, որոնցում երևում է զայրացած ամբոխը` պարզած դրոշներ և պաստառներ։