Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է Երևանի գրախանութներում ու պարզել, թե որոնք են «ամենաթրենդային» գրքերը:
Հայ ընթերցողները գրախանութներում ամենից շատ փնտրում են դետեկտիվ ժանրի գրքեր:
Ամենապահանջված գրքերն են Քրիս Յուանի «Տան որսը», Ռուբեն Եսայանի «Թունելից 13 կմ հեռավորության վրա»–ն, Ալեքս Մայքլիդիսի «Ցասումը», Աշոտ Աղաբաբյանի «Թակարդը»:
Դեռահասներն արդեն մի քանի տարի է` նախընտրում են կարդալ Հարի Փոթերի վիպաշարը:
Հայ դասական գրողներից ընթերցասերները նախընտրում են Եղիշե Չարենց, Համո Սահյան ու Հրանտ Մաթևոսյան կարդալ:
Ռուս դասական գրողներից ամենից շատ պահանջարկ ունեն Ֆյոդր Դոստոևսկին ու Լև Տոլստոյը։