ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Հայաստանում կարմրուկով վարակվածների թիվը 1 շաբաթում ավելացել է 12-ով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
«Հոսպիտալացված է 6 անձ»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ կենտրոնի տվյալների` 2024 թվականի հունվարի 1-ից ի վեր կարմրուկով վարակվելու 81 դեպք է արձանագրվել, դուրս է գրվել 66 անձ։ Վարակվածներից 62-ը երեխաներ են, 19-ը` մեծահասակ։