Հայաստանի ողջ տարածքում տեղումներ են սպասվում. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և վաղը, ինչպես նաև փետրվարի 22-ին և 23-ին (առանձին շրջաններում) սպասվում են տեղումներ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում` թաց ձյան տեսքով: Փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում նույնպես այսօր և վաղը, ինչպես նաև փետրվարի 22-ին և 23-ին երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է կարճատև անձրև։
Փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սառած ջրվեժ ու ձյան մեջ «քայլող» արձան. սպիտակի մեջ թաթախված Ջերմուկը