Ջոան Ռոուլինգ. «Շատ կուզեի մի օր հանդիպել Հարրի Փոթերին եւ ներողություն խնդրել նրանից»

Sputnik
Փետրվարի 19-ին սովորաբար շատ ենք խոսում գրքերից, բայց գրեթե ոչինչ չենք ասում այն մասին, թե ինչպես են դրանք ծնվել։ Այնինչ, միշտ համոզված եմ եղել, որ երբ հերթական անգամ վեճի ենք բռնվում այն հարցի շուրջ, թե ով է մեր ժամանակի հերոսը, երբեք չպիտի մոռանանք հայաստանցի գրողին։
Հո իզո՞ւր չի ամերիկացի գրող Էրվին Քոբը փաստել. «Եթե գրողները խելք ունենային, կյանքում գրող չէին դառնա»։ Եվ սա ասված է ընդհանրապես աշխարհի գրողների մասին։ Բա խեղճ հայաստանցի գրողն ի՞նչ ասի։