Ուկրաինայի ուղղությամբ տեղի ունեցողը կյանքի և մահվան հարց է Ռուսաստանի համար. Պուտին

ՌԴ նախագահը պատասխանել է ամերիկացի Թաքեր Կառլսոնին տված իր վերջին հարցազրույցի պատմական մասին վերաբերող հարցին:
Sputnik
Այն, ինչ տեղի է ունենում ուկրաինական ուղղությամբ, Ռուսաստանի համար կյանքի ու մահվան հարց է, դա երկրի ճակատագիրն է, մինչդեռ Արևմուտքի համար դա ընդամենը նրանց մարտավարական դրության հարցն է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Կարծում եմ, որ թե՛ մեզ համար, թե՛, առավել ևս, արտերկրում գտնվող ունկնդիրների և հանդիսատեսների համար ամեն դեպքում կարևոր է հասկանալ մեր մտքերի ընթացքը, հասկանալ մեր վիճակը, հասկանալ, թե որքան զգայուն և կարևոր է դա մեր երկրի համար` այն ամենը, ինչ տեղի է ունենում ուկրաինական ուղղությամբ: Նրանց համար դա իրենց մարտավարական դիրքի բարելավում է։ Իսկ մեզ համար դա ճակատագիր է, դա կյանքի ու մահվան հարց է»,-ասել է Պուտինը Պավել Զարուբինին տված հարցազրույցում, որի մի հատվածը հրապարակվել է լրագրողի Telegram ալիքում։
ՌԴ նախագահն այսպես է պատասխանել ամերիկացի Թաքեր Կառլսոնին տված իր վերջին հարցազրույցի պատմական մասին վերաբերող հարցին։
«Ես ուզում էի, որ այն մարդիկ,որոնք լսելու են, հասկանան դա։ Հաջողվեց, թե ոչ` ես չեմ դատողը»,-հավելել է Պուտինը։
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի հարցազրույցում մեսիջ կա միջազգային լսարանին
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի հարցազրույցը ամերիկացի լրագրողին հրապարակվել էր փետրվարի 9-ին: Այն ընդամենը մեկ օրվա ընթացքում ավելի քան 100 միլիոն դիտում է հավաքել X սոցիալական ցանցում: